Home » 2011 » Նոյեմբեր » 20 » Ըստ Մոուրինյոյի "Ռեալը" արքաներ չի ծնում
11:50
Ըստ Մոուրինյոյի "Ռեալը" արքաներ չի ծնում
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զգուշացրել է իր ֆուտբոլիստներին, որ չափազանց մեծ ինքնավստահությունը կարող է վտանգի հանգեցնել թիմի ողջ խաղային սխեման. այս մասին հաղորդում է իսպանական մամուլը: Պորտուգալացի մասնագետը նշել է նաև, որ թիմն առայժմ ոչինչ չի հաղթել, բայց շուտով կգան իրական հաղթանակները: "Մենք ոչինչ չենք հաղթել: Նախորդ մրցաշրջանում թիմը լավ էր մեկնարկել, բայց մեզ չհաջողվեց չեմպիոն ճանաչվել: Այնպես որ մենք չպետք է մեզ աշխարհի թագավոր զգանք: Հակառակ դեպքում չենք կարողանա խուսափել ֆիասկոյից",-դժկամորեն ասել է Մոուրինյոն` հարված հասցնելով իր թիմի առաջատարներին, ովքեր վերջերս անընդհանտ ասում են, որ "Ռեալը" արքաներ է ծնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 514 | Added by: Hartsat | Rating: 4.8/4
Total comments: 0