Home » 2013 » Մարտ » 24 » Ընդամենը մեկ դիպուկ հարված....
20:08
Ընդամենը մեկ դիպուկ հարված....
 Անկախացած Հայաստանում 1992թ. հունվարի 18-ին հիմնադրվեց ՀՖՖ-ն (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա): Նույն թվականի հոկտեմբերի 14-ին նորաստեղծ հավաքականն անցկացրել է իր առաջին հանդիպումը՝ ընկերական խաղ Մոլդովայի ընտրանու հետ: Մինչև օրս ՀՀ ազգային ընտրանին անցակցրել է 151 հանդիպում (վերջին խաղը՝ 2013թ. փետրվարի 5-ին ընկերական հանդիպում Լյուքսեմբուրգի ընտրանու հետ):
  Առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել հավաքականի կազմում, Արսեն Ավետիսյանն է (ծնվ. հոկտեմբերի 8, 1973: Հանդես է գալիս «Գանձասար» ֆուտբոլային ակումբում որպես հարձակվող), ով 1994թ. հուլիսի 16-ին ընկերական խաղում գրավել է Մալթայի հավաքականի դարպասը:
  Հետագայում գոլերի թիվն ավելացել է. մինչև այս պահը հավաքականը 131 գոլ է խփել: Այս գոլերից 11-ը, ինչն այսօր դեռևս լավագույն արդյունքն է մեր հավաքականի ռմբարկուների ցուցակում, իր անվան դիմաց գրանցել է Արթուր Պետրոսյանը (1971, դեկտեմբերի 17, Գյումրի: Խաղային դիրքը՝ հարձակվող: Այժմ էլ զբաղվում է մարզչական կարիերայով): Անկախության շրջանի հայկական ֆուտբոլի պատմության դեռևս լավագույն ռմբարկուն հավաքականում իր կարիերան սկսել է 1992 թվականին և ավարտել է 2005 թվականին: Հավաքականում առաջին գոլը խփել է Դանիայի հավաքականի հետ ընկերական խաղում 1995թ.-ին:
  Երկրորդ ցուցանիշը՝ 10 գոլ, պատկանում է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին, Պանամայի ընտրանու հետ ընկերական խաղում: Հավաքականի կազմում արդեն 36 հանդիպում անցկացնելով՝ Մխիթարյանը խփել է 10 գոլ: Համեմատության համար նշենք, որ Արթուր Պետորսյանը 70 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում:
  Եթե հավաքականի առաջիկա հանդիպմանը՝ 2014թ. ԱԱ ընտրական փուլում Չեխիայի ընտրանու հետ մարտի 26-ին կայանալիք խաղին Հենրիխ Մխիթարյանը գրավի չեխերի դարպասապահ Պետր Չեխի պաշտպանած դարպասը, ապա խփած գոլերի քանակով կհավասարվի Ա. Պետրոսյանին և կթարմացնի անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ գրանցված լավագույն ցուցանիշը:
  Ռմբարկուների այդ ցուցակում ընդգրկված են նաև հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներից մի քանիսը՝ Գևորգ Ղազարյանը (8 գոլ), Էդգար Մանուչարյանը (8 գոլ), բրազիլացի-հայ Մարկոս Պիզելին (7 գոլ), Յուրա Մովսիսյանը (5 գոլ), Ռոբերտ Արզումանյանը (4 գոլ), Արթուր Սարկիսովը (3 գոլ) և Արաս Օզբիլիզը (2 գոլ):

ՀՀ Ազգային հավաքականի ռմբարկուների ցուցակը՝ 

1.Արթուր Պետրոսյան 11 
2.Հենրիխ Մխիթարյան 10 
3.Գևորգ Ղազարյան 8 
4.Էդգար Մանուչարյան 8 
5.Արա Հակոբյան 7 
6.Մարկոս Պիզելի 7 
7.Արմեն Շահգելդյան 6 
8.Արման Քարամյան 5 
9.Յուրա Մովսիսյան 5 
10.Տիգրան Եսայան 4 
11.Ռոբերտ Արզումանյան 4 
12.Էրիկ Ասադուրյան 3 
13.Ալբերտ Սարգսյան 3 
14.Արթուր Սարկիսով 3 
15.Արտակ Մինասյան 2 
16.Ռազմիկ Գրիգորյան 2 
17.Կարապետ Միքայելյան 2 
18.Գառնիկ Ավալյան 2 
19.Կարեն Դոխոյան 2 
20.Անդրեյ Մովսիսյան 2 
21.Արտավազդ Քարամյան 2 
22.Համլետ Մխիթարյան 2 
23.Սարգիս Հովսեփյան 2 
24.Արարատ Առաքելյան 2 
25.Լևոն Պաչաջյան 2 
26.Արաս Օզբիլիս 2 

Պատրաստեց՝ Հռիփսիմե Գալստյանը
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 511 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0