Home » 2011 » Նոյեմբեր » 20 » Ըստ Դեկուի` ներկայիս "Բարսային" աստղեր են պակասում
10:07
Ըստ Դեկուի` ներկայիս "Բարսային" աստղեր են պակասում
Կատալոնական "Բարսելոնայի" բրազիլացի (պորտուգալացու անձնագրով) նախկին կիսապաշտպան Դեկուն համեմատել է իր ժամանակվա և այսօրվա "Բարսելոնայի" ֆուտբոլիստներին: Բրազիլական "Ֆլումինենսեի" 34-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ Ֆրանկ Ռայկարդի օրոք "Բարսելոնայի" ֆուտբոլիստներն ավելի ուժեղ էին անհատապես, իսկ Գվարդիոլայի թիմի ուժեղագույն կողմը կոլեկտիվն է:
"Այսօրվա "Բարսելոնան" հրաշքներ է գործում թիմային խաղի շնորհիվ և միմյանց լավ հասկանալու գործոնով: Սակայն, եթե նայենք թիմի անհատական ֆուտբոլիստներին, ապա կտեսնենք, որ իմ ժամանակվա "Բարսելոնան" շատ ավելի հզոր խաղացողներ ուներ: Մեսսին ու իր թիմակիցներն ավելի լավ ֆուտբոլ են ցուցադրում, քան մենք: Նրանք շատ լավ են զգում միմյանց, կարողանում են ճիշտ որոշումներ կայացնել ցանկացած դրվագում, սակայն, մեր թիմում ավելի բարձրակարգ կատարողներ կային: Կարճ ասած՝ մեր թիմը ավելի աստղային էր",-Դեկուի խոսքերը մեջբերել է հանրահայտ Goal.com կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0