Home » 2011 » Դեկտեմբեր » 29 » Ըստ Միջազգային սպորտային լրատվության ասոցիացիայի` Մեսսին զիջել է Ջոկովիչին
14:04
Ըստ Միջազգային սպորտային լրատվության ասոցիացիայի` Մեսսին զիջել է Ջոկովիչին
 Միջազգային սպորտային լրատվության ասոցիացիան (AIPS) երեկ վեհաժողով է հրավիրել, որտեղ հրավիրված են եղել աշխարհի 82 երկրների շուրջ 379 մարզական լրագրողներ: Վեհաժողովի արդյունքում պարզ է դարձել, որ աշխարհի համար մեկ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը ճանաչվել է 2011թ.-ի լավագույն մարզիկ: "Մեծ սաղավարտի" երեք մրցաշարերում հաղթած սերբ թենիսիստը տարվա ընթացքում հավաքել է ընդհանուր 812 միավոր` իրենից ետ թողնելով կատալոնական "Բարսելոնայում" հանդես եկող արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով հավաքել է շուրջ 122 միավոր ավելի քիչ, քան Ջոկովիչը: Լավագույն եռյակը եզրափակել է յամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը, ով 2011թ.-ի ընթացքում հասցրել է մի քանի ռեկորդներ սահմանել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 417 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0