Home » 2011 » Հուլիս » 31 » Ըստ Մոջջիի այս անգամ էլ "Միլանը" չեմպիոն կդառնա
15:40
Ըստ Մոջջիի այս անգամ էլ "Միլանը" չեմպիոն կդառնա
Թուրինի "Յուվենթուսի" նախկին սկանդալային գլխավոր տնօրեն Լուչչիանո Մոջջին կարծում է, որ Իտալիայի մեկնարկելիք առաջնությունում այս անգամ ևս հաղթող կճանաչվի "Միլանն", ինչպես դա եղավ նախորդ մրցաշրջանում: "Միլանը" սկուդետոն հաղթելու համար թիվ մեկ ֆավորիտն է, հնարավոր է նույնիսկ, որ նրանց կազմն ամենաուժեղը չէ Իտալիայում: Ինչ վերաբերում է "Ինտերին", ապա վստահ չեմ, թե նրանք կարող են ձեռք բերել Տևեսին ու հզորանալ այդկերպ: Կարծում եմ՝ Մորատտիի հիմնական նպատակն է ներկայիս կազմը պահել՝ դրանում ներգրավվելով ակումբի երիտասարդներին: Իսկ ահա "Յուվենթուսի" մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ակումբի տրանսֆերային տակտիկան շատ անհասկանալի է ու անհեռատես",-Մոջիի խոսքերը փոխանցում է Tuttomercatoweb.com կայքը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hartsat | Tags: Իտալիա, Յուվենթուս, Միլան, Ինտեր, հաղթող, մրցաշրջան, Լուչչիանո Մոջջի | Rating: 5.0/2
Total comments: 0