Home » 2011 » Նոյեմբեր » 14 » Ըստ նոր պայմանագրի` Նեյմարի հրաժարագինը բավական աճել է
18:04
Ըստ նոր պայմանագրի` Նեյմարի հրաժարագինը բավական աճել է
 Հայտնի են դարձել մի քանի մանրամասներ, որոնք կապված են բրազիլական "Սանթոսի" երիտասարդ հարձակվող Նեյմարի նոր պայմանագրի հետ: Եթե նախկին պայմանագրի համաձայն Նեյմարը պետք է թիմում մնար մինչև 2015թ.-ը, ապա ըստ նորի` այն կրճատվել է մինչև 2014թ.-ը: Բացի այդ, բրազիլացու հրաժարագինը նախկին 45 մլն եվրոյից հասել է մինչև 75 մլն եվրո, իսկ ահա 19-ամյա հարձակվողի ամսական աշխատավարձը 65 հազար եվրոյից դարձել է 105 հազար եվրո: Մյուս կողմից Նեյմարն ամսական նաև 550 հազար եվրո շահույթ է ունենում գովազդներում նկարահանվելու համար: Այսպիսով` բրազիլացու տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 6.5 մլն եվրո:
  Հիշեցնենք, որ այս ամռանը Մադրիդի "Ռեալը" պատրաստ էր Նեյմարի համար վճարել 58 մլն եվրո, բայց սանթոսցիները չցանկացան այդքան "փոքր" գումարով հրաժարվել իրենց տաղանդից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 546 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 1