Home » 2011 » Հունիս » 10 » Յանգը կտեղափոխվի "Յունայթեդ" 20 մլն ֆունտով
13:03
Յանգը կտեղափոխվի "Յունայթեդ" 20 մլն ֆունտով
 Անգլիական "Ասթոն Վիլայի" և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Էշլի Յանգը առաջիկա 48 ժամերի ընթացքում կտեղափոխվի "Մանչեսթեր Յունայթեդ": Անգլիական Daily Mail պարբերականի տեղեկացմամբ՝ գործարքի արժեքը կկազմի  20 մլն ֆունտ ստեռլինգ: Յանգը "կարմիր սատանաների" հետ կկնքի քառամյա պայմանագիր: Այս առիթով Յանգի խոսքերն է մեջբերում Sky Sports լրատվամիջոցը. "Ես միշտ վստահել եմ ուժերիս: Կարծում եմ, որ  կարող եմ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Կցանկանայի ուժերս փորձել աշխարհի առաջնությունում, "Չեմպիոնների լիգայում" և Եվրոպայի առաջնությունում: Մանուկ հասակում դու միշտ երազում ես մասնակցել մոլորակի լավագույն մրցաշարերում: Հույս ունեմ, որ մի գեղեցիկ օր երազանքս կիրականանա: Մարդիկ ասում են, որ "Պրեմիեր լիգայում" հանդես գալու համար 25-27 տարեկանը հիանալի հասակ է: Հաջորդ ամիս լրանալու է 26-ամյակս: Հուսով եմ, որ մոտենում է կարիերայիս լավագույն ժամանակահատվածը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0