Home » 2011 » Հոկտեմբեր » 16 » Յանկուլովսկին վերադառնում է
20:29
Յանկուլովսկին վերադառնում է
Իտալական "Միլանի" չեխ եզրային նախկին պաշտպան Մարեկ Յանկուլովսկին երեկ վերադարձել է Չեխիայի առաջնությունում հանդես եկող Օստրավայի "Բանիկ" ակումբ: Նշենք, որ իտալական "Միլանի" կազմում անցկացրած 7 մրցաշրջաններից հետո Յանկուլովսկին ամռանը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն, հոկտեմբերի սկզբին 34-ամյա ֆուտբոլիստը որոշել է կրկին վերադառնալ մեծ ֆուտբոլ:
Հավելենք, որ Յանկուլովսկին համարվում է չեխական "Բանիկ" ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի սան, որի բարձրագույն թիմում հանդես է եկել 1994-2000թթ.-ին: Նշենք նաև, որ ներկայումս անցկացրած 9 տուրերից հետո "Բանիկը" գտնվում է վերջին հորիզոնականում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0