Home » 2011 » Նոյեմբեր » 1 » Յոհաքիմ Լյով. "Մենք ունենք մոտ 30 ֆուտբոլիստներ, ովքեր համապատասխանում են մեր բոլոր պահանջներին"
23:48
Յոհաքիմ Լյով. "Մենք ունենք մոտ 30 ֆուտբոլիստներ, ովքեր համապատասխանում են մեր բոլոր պահանջներին"
 Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոհաքիմ Լյովը լրագրողներին հայտնել է, որ իր համար ամենաբարդ խնդիրը ԵՎՐՈ 2012 մրցաշարի համար իր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներից ընտրություն կատարելն է: Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը մեջբերում է Լյովի խոսքերը. "Ինձ համար շատ դժվար է լինելու ընտրություն կատարել, քանի որ հիմա իմ ձեռքի տակ գտնվում են շուրջ 30 ֆուտբոլիստներ, ովքեր լիարժեքորեն համապատասխանում են Գերմանիայի ընտրանու բոլոր պահանջներին: Ցավոք սրտի, ոմանք կարող են շատ մեծ ցավ ապրել, քանի որ հնարավոր է չհայտավորվեն ԵՎՐՈ 2012 գնացող ֆուտբոլիստների շարքում: Մոտակա ընկերական հանդիպումներն իմ որոշման գործում մեծ դեր կունենան: Ուկրաինայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի ընտրանիների հետ կայանալիք ընկերական հանդիպումները շատ վճռորոշ կլինեն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 563 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0