Home » 2011 » Հունիս » 5 » Յոն Արնե Ռիսե. "Ռոնալդուն աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներից մեկն է"
11:09
Յոն Արնե Ռիսե. "Ռոնալդուն աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներից մեկն է"
 Հռոմեական "Ռոմայի" և Նորվեգիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Յոն Արնե Ռիսեն երեկ ԵՎՐՈ 2012 մրցաշարի շրջանակներում կայացած Պորտուգալիա-Նորվեգիա խաղից հետո լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ հիանում է պորտուգալացիների առաջատար կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած տեխնիկայով և նրա՝ ստանդարտներ իրացնելու մեծ վարպետությամբ: Aftenbladet պարբերականին տված հարցազրույցի ժամանակ 31-ամյա Ռիսեն խոստովանել է. "Ռոնալդուն Ռոնալդուն է: Նա աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ես շատ եմ հարգում նրան և փորձում եմ նրանից նորանոր բաներ սովորել, որոնք կօգնեն ինձ խաղադաշտում ավելի տեղնիկապես գործել: Ես շատ անգամ եմ տեսաձայնագրիչով (նկատի ունի բոլորիս հայտնի DVD-ն) դիտել նրա տուգանային հարվածները՝ այն էլ դանդաղեցված վիճակով: Մարզումների ժամանակ շատ աշխատանք եմ կատարում նրա՝ տուգանային հարվածներն իրացնելու ձևը յուրացնելու համար, սակայն դեռ չեմ կարողանում դա կատարել բարձր մակարդակով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 511 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 8