Home » 2011 » Հուլիս » 25 » "Յունայթեդը" կգնի՞ Վուչինիչին
08:24
"Յունայթեդը" կգնի՞ Վուչինիչին
Հանրահայտ La Gazzetta dello Sport պարբերականը հայտնում է, որ այսօր իտալական "Ռոմայի" հարձակվող Միրկո Վուչինիչի գործակալը` Ալեսսանդրո Լուչչին, մեկնել է Անգլիա, որտեղ պետք է նախնական բանակցություններ վարի տեղի "Մանչեսթեր Յունայթեդի" հետ: Հաղորդվում է, որ "մանկունիանցիները" փորձում են ամեն կերպ ազատվել բուլղար հարձակվող Դիմիտար Բերբատովից, ում հետ վերջերս Ֆերգյուսոնն ունի անձնական խնդիրներ, և նրա փոխարեն ձեռք բերել 27-ամյա չեռնոգորացի Վուչինիչին, ում տրանսֆերը գնահատվում է մինչև 15 մլն եվրո:
Հավելենք, որ Միրկոն "Ռոմայում" ելույթ է ունենում 2006թ.-ից. այս ընթացքում նա անց է կացրել 147 խաղ` դառնալով ընդամենը 46 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, La Gazzetta dello Sport, գոլ, Ֆերգյուսոն, Միրկո Վուչինիչ, Մանչեսթեր Յունայթեդ, խաղ, գործակալ, տրանսֆեր, Դիմիտար Բերբատով | Rating: 5.0/1
Total comments: 0