Home » 2012 » Ապրիլ » 5 » "Յունայթեդը" դեռևս դարպասապահի խնդիր ունի
14:08
"Յունայթեդը" դեռևս դարպասապահի խնդիր ունի
 Ինչպես երեկ հայտնել են իտալական մարզական լրատվամիջոցները, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" աչք է դրել Միլանի "Ինտերի" բրազիլացի բազմափորձ դարպասապահ Ժուլիո Սեզարի վրա և ցանկանում է արդեն այս ամռանը գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: "Յունայթեդի" ղեկավարությունը պատրաստ է թիմ հրավիրել փորձառու դարպասապահին` նրա համար "Ինտերին" վճարելով շուրջ 10 մլն եվրո, այսինքն` այնքան, որքան արժե Ժուլիո Սեզարն այս պահի դրությամբ:
   Իր հերթին "Ինտերն" էլ պատրաստվում է երիտասարդացնել թիմը` հրավիրելով "Ուդինեզեի" երիտասարդ դարպասապահ Սամիր Հանդանովիչին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 517 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0