Home » 2011 » Մայիս » 15 » "Յունայթեդը" հավակնում է դե Ռոսսիին
08:41
"Յունայթեդը" հավակնում է դե Ռոսսիին
Ինչպես տեղեկացնում է բրիտանական Caught Offside օրաթերթը, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" ցանկանում է ձեռք բերել իտալական "Ռոմայի" հենակետային կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիին: Դե Ռոսսիի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարելու 14 մլն ֆունտ ստեռլինգ:
Նշենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը "Ռոմայի" հետ ավարտվում է հաջորդ տարվա ամռանը:
Հիշեցնենք նաև, որ հենց ինքը` դե Ռոսսին, բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է լքել հռոմեական ակումբը: 27-ամյա դե Ռոսսին ընթացիկ մրցաշրջանում "Ռոմայի" կազմում, անց է կացրել 28 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0