Home » 2012 » Փետրվար » 20 » "Յունայթեդի" երկրպագուները դժգոհ են
12:02
"Յունայթեդի" երկրպագուները դժգոհ են
 Անգլիական "Պրեմիեր լիգայի" 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" փոքրիկ երկրպագուների ծնողները բավականին դժգոհ են մնացել այն հանգամանքից, որ "կարմիր սատանաները" որոշել են հաջորդ մրցաշրջանում կրկին նոր մարզահագուստով հանդես գալ։ Բրիտանացի ծնողները հայտարարել են, որ այսօր "Յունայթեդը" հանրահայտ Nike մարզական հագուստ արտադրող ընկերության հետ զբաղվում է փոքրիկներին խաբելով և յուրօրինակ դրամաշորթություններ կազմակերպելով։
   Հավելենք, որ "Յունայթեդի" նոր մարզահագուստը պաշտոնապես կներկայացվի մայիսին, սակայն դրա մասին ինֆորմացիան արդեն հայտնվել է համացանցում,իսկ մարդիկ վաղուց արդեն նախօրոք պատվերներ են գրանցել ու հերթի կանգնել։
   Նշենք, որ "Պրեմիեր լիգայի" կանոնակարգի համաձայն՝ թիմերը կարող են մարզահագուստ փոխել միայն երկու տարին մեկ անգամ, սակայն վերջին շրջանում գրեթե բոլոր թիմերն էլ ուշադրություն չեն դարձնում այդ հանգամանքին` փոխարինելով հին մարզահագուստը նորով գրեթե ամեն մրցաշրջանից առաջ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0