19:14 "Յունայթեդի" պաշտպանությունում կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" վնասվածք ստացած պաշտպաններից մի քանիսն արդեն վերսկսել են մարզումները: Եվ ամենաուրախալի նորությունը "Կարմիր սատանաների" երկրպագուների համար այն է, որ Ռիո Ֆերդինանդն այսօր վերսկսել է մարզումները: Սակայն ասենք նաև, որ նա հաստատ չի մասնակցի "Վեսթ Հեմի" դեմ հանդիպմանը, իսկ "Չելսիի" դեմ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը Ռիոյի մասնակցությունը դեռևս կասկածի տակ է:
Իսկ ահա պաշտպանության մյուս հենասյունը` սերբ Նեմանյա Վիդիչը, հաստատ վաղը կխաղա "Վեսթ Հեմի" դեմ. այս մասին ասել է "Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Նշենք, որ դեռևս շարունակում են ապաքինվել զանազան կարգի վնասվածքներից թիմի բոլոր աջ պաշտպանները` Օ'Շին, Ռաֆայելը և Բրաունը, իսկ հյուսիսիռլանդացի կենտրոնական Ջոնի Էվանսը որակազրկված է: | |
|
Total comments: 1 | |
| |