Home » 2011 » Մայիս » 6 » "Յունայթեդի" խաղացողը կկանգնի դատարանի առաջ
23:37
"Յունայթեդի" խաղացողը կկանգնի դատարանի առաջ
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" պահեստային թիմի գլխավոր աստղ, տաղանդավոր ֆուտբոլիստ Ռավել Մորիսոնը կրկին հայտնվել է քրեական պատմության կետրոնում և այս անգամ կարող է նույնիսկ հայտնվել բանտում։  Չորեքշաբթի Մորիսոնը ներկայացել էր Սելֆորդի համաշխարհային դատարան, որպեսզի պատասխան տար իր ընկերուհուն ծեծելու և վնասվածքներ հասցնելու համար։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին` ընդամենը մեկ օր առաջ այն բանից հետո, երբ 18-ամյա կիսապաշտպանը օգնել է "Յունայթեդին" հաղթանակ  տոնել "Չելսիի" նկատմամբ և դուրս գալ Անգլիայի երիտասարդական գավաթի խաղարկության եզրափակիչ։ Նիստի արդյունքում Մորիսոնն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ դատական նիստը հետաձգվել է մինչև մայիսի 25-ը։ "Մանչեսթեր Յունայթեդում" արդեն գիտեն իրենց ֆուտբոլիստի նոր խնդիրների մասին, սակայն ակումբի ներկայացուցիչները դեռևս հրաժարվում են մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 2