Home » 2011 » Մայիս » 14 » "Յունայթեդն" այսօր կարող է չեմպիոն դառնալ
13:25
"Յունայթեդն" այսօր կարող է չեմպիոն դառնալ
Հեռավոր 1994 թվականին Ալեքս Ֆերգյուսոնը խոստացավ, որ "Յունայթեդը" չեմպիոնական տիտղոսներով կանցնի "Լիվերպուլին" (խորհուրդ եմ տալիս այսօրվա հանդիպմանն ուշադրություն դարձնել այդ պաստառին, որը մշտապես "Յունայթեդի" երկրպագուներից մեկի ձեռքում է), և այսօր այդ խոստումը կարող է իրականություն դառնալ` անասելի ուրախություն պարգևելով "Կարմիր բանակին": Ալեքս ֆերգյուսոնը "Բլեքբեռնի" դեմ կայանալիք հանդիպմանը հանգիստ է տալու լեգենդար Էդվին վան դեր Սարին, ում փոխարեն սպասվում է դանիացի Անդերս Լինդեգարդի դեբյուտը "Պրեմիեր լիգայում": Մեծ անհանգստություն կա Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից, որ այս հանդիպմանը "Բլեքբեռնի" տրիբունաներում կարող են հայտնվել "Մանկունիանցիների" երկրպագուներ` "Թափառաշրջիկների" սեկտորներում:
Եկեք հիշենք, որ նման իրավիճակ էր Հայաստանում ամիսներ առաջ: Նշվում է այն մասին, որ "Բլեքբեռնի" երկրպագուները վաճառելու են իրենց տոմսերը "Կարմիրներին"` ի նշան բողոքի: Ի դեպ, միգուցե շատերը չգիտեն, բայց տարիներ առաջ` մինչ Ռոնալդուի փայլելը "Յունայթեդում", "Բլեքբեռնը" "սատանաների" ծանրագույն հակառակորդներից էր, և շատ հաճախ Ֆերգիի սաները` Ռոյ Քինի և ուրիշների գլխավորությամբ, պարտվում էին:
Խաղից առաջ Ռայան Գիգզը, ով իդեպ գնում է չեմպիոնական 12-րդ տիտղոսին (համաձայնեք, ֆանտաստիկա է), նշել է, որ ժամանակն է հաղթել "Պրեմիեր լիգայում" և պատրաստվել "Բարսելոնայի" դեմ հանդիպմանը:
   Անգլիական "Պրեմիեր լիգայի" հերթական մրցաշրջանն ավարտվում է: Ինչ խոսք, տխրելու ենք բոլորս: Հերթական անգամ "Պրեմիեր լիգան" լավագույնն էր առաջատար առաջնությունների շարքում: Սա այն բացառիկ առաջնությունն էր, երբ միջակ թիմերի մեծ աճն ուղորդվեց անգլիական ֆուտբոլի հսկաների խաղային որակների նվազմամբ: Ամեն դեպքում, ստացանք փայլուն առաջնություն, և ամենակարևորն է, բազմաթիվ երիտասարդ խաղացողներ փայլեցին իրենց խաղային որակներով: Ջեկ Ուիլշեր, Խավյեր Էրնանդես, Դանիել Սթարիջ, Ջեկ Ռոդուել և էլի ուրիշ ֆուտբոլիստների անունները դեռևս շատ են հնչելու, և մենք տարիներ անց կարող ենք պարծենալ, որ Ջեկ Ուիլշերի և Խավյեր Էրնանդեսի ֆուտբոլային փայլուն կարիերայի ականատեսն ենք եղել: Բացի այդ, ես հավատում եմ և համոզված եմ, որ Մոլորակի ուժեղագույն առաջնությունում տարիներ անց հայտնվելու են հայ ֆուտբոլիստներ` մեծագույնս ուրախացնելով ողջ հայությանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 151 2 »
1-10 11-15