Home » 2012 » Հունվար » 1 » "Յունայթեդը" հակառեկորդ է սահմանել
11:03
"Յունայթեդը" հակառեկորդ է սահմանել
 Անգլիայի առաջնության 19-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվելով "Պրեմիեր լիգայի" վերջին հորիզոնականում ընթացող "Բլեքբեռնին" 2-3 հաշվով` "Մանչեսթեր Յունայթեդը" հակառեկորդ սահմանեց, քանի որ Ալեքս Ֆերգյուսոնի` "մանկունյացիներին" գլխավորած պատմության ընթացքում երբեք սեփական հարկի տակ չի պարտվել հետնապահին: Իհարկե, անցած տարի հունվարի 5-ին 1-2 հաշվով "Մանչեսթեր Յունայթեդը" պարտվել էր "Վուլվերհեմպթոնին", բայց այդ խաղը կայացել էր "գայլերի" խաղադաշտում:
Հարկ է նշել, որ "կարմիր սատանաներն" իրենց պատմության մեջ երբեք չէին պարտվել սեփական հարկի տակ Սուրբ Ծննդյան հատվածում` դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0