Home » 2011 » Հունիս » 1 » Յուրա Մովսիսյան. "Պետք է ավելի լավ խաղանք, քանի որ արդեն ծանոթ ենք Ռուսաստանի հավաքականի խաղաոճին"
21:42
Յուրա Մովսիսյան. "Պետք է ավելի լավ խաղանք, քանի որ արդեն ծանոթ ենք Ռուսաստանի հավաքականի խաղաոճին"
 Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական "Կրասնոդարի" հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի դեմ հունիսի 4-ին  կայանալիք արտագնա հանդիպմանը նախապատրաստվող առաջին մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին.
Ինչպիսի՞ն են ակնկալիքներն առաջիկա խաղից:
Պետք է ավելի լավ խաղանք, քան Երևանում, քանի որ արդեն ծանոթ ենք Ռուսաստանի հավաքականի խաղաոճին և ավելի հանգիստ կխաղանք:
Ինչպիսի՞ մարզավիճակում ես այժմ:
Շատ ավելի լավ, քանի Ռուսաստանի դեմ նախորդ խաղից առաջ: Ճիշտ է, հիմա շատ չեմ խաղում, սակայն կարևորն այն է, որ վնասվածքներ ու ցավեր չունեմ:
Կկարողանա՞ս խաղալ 90 րոպե:
Պետք է, որ կարողանամ: Նայած թե, ինչպես կընթանա հանդիպումը, սակայն եթե ամեն ինչ նորմալ լինի, կդիմանամ:
Իսկ ինչ՞ն է պատճառը, որ հաճախակի չես խաղում:
Չգիտեմ, մարզչի համարը կտամ, իրենից հարցրեց (պատասխանում է ծիծաղելով):
Այսինքն` մարզչի հե՞տ է կապված:
Դե երևի, ինքն է որոշում, թե ով որքան պետք է խաղա:
Բայց առանց այն էլ "Կրանսոդարը" լավ չի խաղում և պետք է խաղալու հնարավորություն տա:
Դե տեսնենք, ես միայն կարող եմ պարապմունքներին 100 տոկոսով մարզվեմ ու լավ մարզավիճակ հավաքեմ և սպասեմ իմ հնարավորությանը:
"Կրասնոդարը" կկարողանա՞ պահպանել իր տեղը ուժեղագույն դիվիզիոնում:
Կարծում եմ, այո, քանի որ լավ ֆուտբոլիստներ են հավաքված և հուսով եմ, որ այս անհաջող շրջանը կհաղթահարվի:
Լավ ե՞ս զգում քեզ "Կրասնոդարում":
Այո: Իհարկե, տարբերվում է այլ քաղաքներից, որտեղ նախկինում ապրել եմ, բայց  պետք է հարմարվել: Կոպիտ ասած, քաղաքն ինձ ոչինչ չի տալիս, և ես այնտեղ ֆուտբոլի համար եմ և տրամադրված եմ միայն ֆուտբոլ խաղալու:
Ռուսաստանի առաջնության մասին ի՞նչ կասես:
Նախկինում շատ եմ նայել ռուսական ֆուտբոլ և այժմ էլ խաղալով տեսնում եմ, որ բարձրակարգ առաջնություն է` ուժեղ ֆուտբոլիստներով համալրված: Դանիայի առաջնությունունից, հաստատ, ուժեղ առաջնություն է:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 418 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0