Home » 2011 » Հունիս » 15 » Յուրա Մովսիսյան. "Սա դեռ վերջը չէ"
14:54
Յուրա Մովսիսյան. "Սա դեռ վերջը չէ"
 Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական "Կրասնոդարի" հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում "Վոլգայի" հետ կայացած հանդիպումից հետո (խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվել է 4:2 հաշվով "Կրասնոդարի" հաղթանակով, իսկ այդ հանդիպման ժամանակ Յուրան դարձավ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ) լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով և գնահատել իր մարզավիճակը:
Մովսիսյանի խոսքերը մեջբերում է ռուսական sports.ru կայքի թղթակիցը.

Յուրա՛, ի՞նչ կարող եք ասել խաղի մասին:
Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Սա կարևոր հաղթանակ է: Եթե մենք պարտվեինք, ապա մրցաշարային աղյուսակում ավելի ցածր դիրքում կհայտնվեինք: 
Սա ձեր 3-րդ գոլն էր առաջնությունում: Զգու՞մ ես, որ լավ մարզավիճակ եվ ձեռք բերում: Սա դեռ վերջը չէ: Չգիտեմ՝ արդյունքում ինչքան գոլի հեղինակ կդառնամ: Չեմ սիրում կանխատեսումներ անել, բայց կանեմ ամեն ինչ, որ թիմը հաղթի ամեն խաղում: Կփորձեմ շատ գոլեր խփել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: narekinho | Rating: 5.0/3
Total comments: 1