Home » 2012 » Դեկտեմբեր » 9 » Յուրա Մովսիսյանը խոսել է տրանսֆերի մասին
02:15
Յուրա Մովսիսյանը խոսել է տրանսֆերի մասին
 Հայաստանի ազգային ընտրանու, արդեն նաև Մոսկվայի "Սպարտակի" հարձակվող Յուրա Մովսիսյանը Facebook-յան իր պաշտոնական էջում խոսել է իր տեղափոխության մասին: Ստորև Ձեզ ներկայացնում ենք այդ գրառման  հայալեզու տարբերակը.
   "Եվս մեկ անգամ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել "Կրասնոդար" ակումբին, նրա տնօրինությանը, աշխատակիցներին, թիմակիցներիս, երկրպագուներիս: Ես մեծ փորձ ու պրոֆեսիոնալիզմ ձեռք բերեցի այնտեղ: Իսկապես շատ հուզված եմ Ռուսաստանի լավագույն ու ամենահարուստ պատմություն ունեցող թիմերից մեկին` "Սպարտակին" միանալու համար: Գիտեմ նաև, որ այս թիմը լավագույն երկրպագուներն ունի աշխարհում ու անհամբեր սպասում եմ, թե երբ եմ կռվելու իմ սպարտացի թիմակիցների հետ միասին ու մրցանակներ նվաճելու նրանց հետ",- գրել է Յուրա Մովսիսյանը:
    Ավելացնենք, որ նոր թիմում Յուրա Մովսիսյանը նոր թիմում ելույթ կունենա "24" համար մարզաշապիկով:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 656 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0