Home » 2011 » Նոյեմբեր » 26 » Յուրայի մարզիչը չի ցանկանում բաց թողնել հայ խաղացողին
17:31
Յուրայի մարզիչը չի ցանկանում բաց թողնել հայ խաղացողին
Ռուսական "Կրասնոդարի" գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի` մոսկովյան "ԲԿՄԱ" տեղափոխվելու մասին լուրերը: "Բոլորը գիտեն, թե ինչքան կարևոր ֆուտբոլիստ է Յուրա Մովսիսյանը մեր թիմի համար: Նա մեր լավագույն ռմբարկուն է, և դա բավական է: Հիմա լուրեր են պտտվում, որ մոսկովյան "ԲԿՄԱ"-ն ցանկանում է ձեռք բերել Մովսիսյանին, սակայն դա չի նշանակում, որ Յուրան հաստատ հեռանալու է մեր ակումբից: Թիմի ղեկավարությունն այդ մասին ինձ ոչինչ չի ասել: Ինչ վերաբերվում է ինձ, ապա կասեմ, որ շատ եմ ցանկանում, որպեսզի Յուրան մինչև մրցաշրջանի ավարտը մնա "Կրասնոդարում": Անձամբ ես չեմ հավատում, որ այս պահին տրանսֆերը կիրականանա, թեև Վագներ Լավն արդեն հեռացել է "բանակայինների" շարքից",-Մուսլինի խոսքերը մեջբերել է ռուսական "Спорт-экспресс" պարբերականը:
  Հիշեցնենք, որ Ռուսաստանի այս տարվա առաջնությունում Մովսիսյանը մասնակցել է 25 հանդիպման և դարձել 8 գոլի հողինակ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 478 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0