Home » 2012 » Հուլիս » 26 » "Յուվենթուսի" մարզիչը կասկածյալ է
14:08
"Յուվենթուսի" մարզիչը կասկածյալ է
 Թուրինի "Յուվենթուսի" գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է որակազրկվել կամ էլ առնվազն տուգանվել այն դեպքում, եթե Իտալիայի քաղաքային դատարանում այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կարողանան ապացուցել, որ անվանի մասնագետը ժամանակին առնչվել է "Սիենայի", "Նովարայի" և "Ալբինոլեֆֆեի" միջև կայացած պայմանավորված պաշտոնական խաղերին: Եթե մարզչի մեղքը բացահայտվեց, ապա նրան Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մեծ պատիժ է սպառնում. նրան կարող են զրկել բավական երկար ժամկետով: Ըստ իտալական մամուլի` որակազրում մինչև 3-4 տարի:
 Հարկ է նշել, որ այս օրերին երկրի քաղաքային քննիչին ցուցմունքներ են տալիս Թուրինի "Յուվենթուսի" պաշտպան Լեոնարդո Բոնուչչին և կիսապաշտպան Սիմոնե Պեպեն, "Բոլոնիայի" խաղացող Դանիելե Պորտանովան և "Ատալանտայի" ֆուտբոլիստ Անդրեա Մասյելլոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 329 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0