Home » 2011 » Հուլիս » 16 » "Յուվենթուսն" արդեն դիմել է Բաստոսի համար
08:12
"Յուվենթուսն" արդեն դիմել է Բաստոսի համար

Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport հանդեսը տեղեկացնում է, որ բրազիլացի 27-ամյա ունիվերսալ կիսապաշտպան Միշել Բաստոսին ձեռք բերելու պաշտոնական առաջարկությամբ Թուրինի "Յուվենթուսն" արդեն դիմել է ֆրանսիական "Լիոնին":
Բաստոսի տրանսֆերի դիմաց "Ծեր սինյորան" առաջարկել է 12 մլն եվրո, մինչդեռ իր խաղացողին ֆրանսիական ակումբը գնահատում է ավելին և ցանկանում է ստանալ առնվազն 16 մլն եվրո: Երկու ակումբների ներկայացուցիչները շուտով կսկսեն բանակցությունները:
Հվաելենք, որ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Միշել Բաստոսը "Լիոնի" կազմում անց է կացրել 28 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 403 | Added by: Hartsat | Tags: Ծեր Սինյորա, Լիոն, Միշել Բաստոս, Թուրինի Յուվենթուս | Rating: 5.0/2
Total comments: 0