Home » 2011 » Հուլիս » 29 » "Յուվենթուսում" համալրման են սպասում
08:29
"Յուվենթուսում" համալրման են սպասում

Թուրքական "Ֆեներբախչեի" ուրուգվայցի պաշտպան Դիեգո Լուգանոն մոտ է "Յուվենթուս" տեղափոխվելուն: Համաձայն Tuttosport պարբերականի տարածած տեղեկությունների՝ ուրուգվայցի ֆուտբոլիստի գործակալը ժամանել է Միլան, որտեղ արդեն իսկ բանակցություններ է վարում Թուրինի "Յուվենթուսի" ղեկավարության հետ: Աղբյուրի ունեցած տեղեկություններով` 31-ամյա Լուգանոյի տրանսֆերային արժեքը կազմելու է 3.5 մլն եվրո:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Դիեգո Լուգանոն Թուրքիայի առաջնությունում անց է կացրել 28 խաղ և դարձել է 7 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը "Ֆեներբախչեի" հետ նախատեսված է մինչև 2013թ.-ը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 423 | Added by: Hartsat | Tags: ուրուգվայցի, պաշտպան, Tuttosport, Միլան, Ֆեներբախչե, տրանսֆերային արժեք, Թուրին, Դիեգո Լուգանո, Յուվենթուս, գործակալ | Rating: 5.0/1
Total comments: 0