Home » 2012 » Նոյեմբեր » 4 » "Յուվենթուսը" կփորձի գնել Վիլյային
10:10
"Յուվենթուսը" կփորձի գնել Վիլյային
 Թուրինի "Յուվենթուսի" ղեկավարությունը վերջապես հասկացել է, որ իրենց ակումբին չի հերիքում աստղային հարձակվող, որպեսզի թիմը կարողանա նորմալ հանդես գալ ոչ միայն իտալական "Ա Սերիայում", այլև "Չեմպիոնների լիգայում": Հասկանալով ակումբի տրանսֆերային քաղաքականությունում թույլ որոշակի սխալները՝ 2013թ.-ի ամռանը սպասվում է, որ թուրինցիները կփորձեն դեռ ամեն ինչ անել "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային ընտրանու աստղային հարձակվող Դավիդ Վիլյային գնելու համար: Արդեն այսօր իտալական մամուլը պնդում է, որ 31-ամյա իսպանացին նույնիսկ բանավոր համաձայնություն է տվել վերոնշյալ տրանսֆերի իրագործմանը:
   Հավելենք, որ Դավիդ Վիլյայի ծառայություններով թուրինյան գերակումբը հետաքրքրվում էր դեռևս անցած ամռանը, սակայն իսպանացին չէր համաձայնվել տեղափոխվել Իտալիա՝ անգամ տարեկան 8 մլն եվրո խոշոր աշխատավարձի դիմաց: Իսկ այսօր իրավիճակը լիովին այլ է. "Լա Լիգայում" 8 խաղի և 5 գոլի հեղինակ դարձած Վիլյան մշտական տեղ չունի "Բարսելոնայի" կազմում և պատրաստ է դիտարկել բոլոր շահավետ առաջարկները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 438 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0