Home » 2012 » Ապրիլ » 9 » "Յուվենթուսը" շարունակելու է ուժեղանալ
20:56
"Յուվենթուսը" շարունակելու է ուժեղանալ
 Իտալական "Ա Սերիայի" ներկայիս առաջատար "Յուվենթուսի" ղեկավարները ցանկանում են այս ամռանը շուրջ 80 մլն եվրո գումար ծախսել նոր ու որակյալ խաղացողներ գնելու համար: Պայմանագիր կնքելով հանրահայտ JEEP ընկերության հետ՝ թուրինյան թիմն այսօր գումարային խնդիրներ կարծես թե այլևս չունի, իսկ ահա Միլոշ Կրասիչի ու Ֆելիպե Մելոյի վաճառքից հետո թիմը ևս մեծ շահույթ կստանա: Ամենայն հավանականությամբ, այդ գումարներով "Ծեր Սինյորան" կփորձի գնել Արյեն Ռոբբենին, Էդին Ջեկոյին, Գոնզալո Հիգուայինին և Ջուզեպպե Ռոսսիին:
    Հարկ է նշել նաև, որ մոտակա 2 տարվա համար "Յուվենթուսը" պլանավորում է 150 մլն եվրո գումար ծախսել ուժեղանալու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 627 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0