Home » 2012 » Հունվար » 6 » "Յուվենթուսը" տրանսֆերային մեծ ախորժակ ունի
08:51
"Յուվենթուսը" տրանսֆերային մեծ ախորժակ ունի
 Իտալական պարբերականները վստահեցնում են, որ Թուրինյան "Յուվենթուսը" շարունակում է պայքարել հռոմեական "Ռոմայի" 32-ամյա չիլիացի հենակետային կիսապաշտպան Դավիդ Պիսարրոյի համար, ում տրանսֆերի իրագործման դեպքում "Ծեր Սինյորայի" ղեկավարությունը պատրաստ է "Ռոմային" զիջել իր 31-ամյա իտալահպատակ հարձակվող Ամաուրիին:
  Իտալական մամուլը նշում է նաև, որ "բյանկորիները" հետաքրքրված են պորտուգալական "Պորտուի" 25-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Ֆրեդդի Գուարինի ծառայություններով, ում տրանսֆերի համար "վիշապները" 15 մլն եվրո փոխհատուցում են պահանջում, մինչդեռ "Յուվենթուսը" առաջարկում է 11 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0