Home » 2011 » Հուլիս » 18 » "Յուվենթուսին" կիսապաշտպաններ են պետք
07:59
"Յուվենթուսին" կիսապաշտպաններ են պետք
Այս անգամ էլ իտալական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Լուիս Անտոնիո Վալենսիայի և Դիեգո Պերրոտիի նկատմաբ: Ինչպես հաղորդում է Football Italia ռադիոկայանը, "Յուվենթուսի" ղեկավարներն աչք են դրել անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" եզրային կիսապաշտպան Անտոնիո Վալենսիային: Այս հարցում թուրինյան կողմը որոշակի խնդիրների առաջ է կանգնել. նախ դժվար թե "մանկունիացիներն" իրենց էկվադորցուն էժան գնով վաճառեն, ապա նաև Վալենսիան Եվրամիության քաղաքացիություն չունի, ինչն իտալական ֆուտբոլի համար այնքան էլ լավ չէ: Պերրոտիի դեպքում իրավիճակն այլ է. նախ արգենտինացին իտալական անձնագիր ունի, սակայն "Սևիլյան" ոչ մի գնով չի ցանկանում վաճառել նրան:
Մնում է սպասել, թե արդյոք "Ծեր Սինյորայի" ղեկավարները գործնական քայլեր կձեռնարկեն այս խաղացողներից գոնե մեկին գնելու ուղղությամբ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Tags: մանկունիացիներ, Դիեգո Պերրոտի, Ծեր Սինյորա, Եվրամիության քաղաքացիություն, Football Italia, Լուիս Անտոնիո Վալենսիա, անձնագիր, Յուվենթուս, Սևիլյա | Rating: 5.0/2
Total comments: 1