Home » 2012 » Փետրվար » 20 » "Յուվենթուսն" ամռանը մտադիր է գնել
08:35
"Յուվենթուսն" ամռանը մտադիր է գնել
 Թուրինի "Յուվենթուսն" իր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ կամաց-կամաց վերականգնում է նախկին փառքն ու հեղինակությունը, բայց թիմերը հեղինակավոր են դառնում նաև անվանի խաղացողներով, որոնք այսօր այնքան էլ շատ չեն "բյանկոներիների" կազմում: Այդիսկ պատճառով թուրինյան ակումբի ղեկավարությունը որոշել է այս ամռանը մի քանի հեղինակավոր խաղացողների գնել: Այդ խաղացողների շարքում են հայտնվել Մադրիդի "Ռեալի" ներկայիս երկու հերոսները` Խաբի Ալոնսոն և Գոնզալո Հիգուայինը:
   Ըստ հեղինակավոր Corriere dello Sport պարբերականի` վերոնշյալ երկու խաղացողների համար "Յուվենթուսը" պատրաստ է վճարել ավելի քան 40 մլն եվրո, որը կարող է ավելանալ ու հասնել առնվազն 55 մլն-ի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 1