Home » 2011 » Հուլիս » 6 » "Յուվենթուսում" կրկին հեղափոխություն է
08:24
"Յուվենթուսում" կրկին հեղափոխություն է
 Թուրինի "Յուվենտուսի" գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է այս ամռանը հրաժեշտ տալ ներկայիս թիմի 11 ֆուտբոլիստների. այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport հանրահայտ պարբերականը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ Կոնտեի "սև ցուցակն" են ընկել դարպասապահ Ալեքս Մանինգերը, պաշտպաններ Մոտան, Գրոսսոն և Գրիգերան, կիսապաշտպաններ Սիսոկոն, Տյագոն, Մարտինեսը և Մելոն, ինչպես նաև հարձակվողներ Տոնին, Յակուինտան և Ամաուրին։
Հիշեցնենք, որ այս ամռանը "Յուվենտուսն" արդեն պայմանագիր է ստորագրել կիսապաշտպաններ Լիխտշտայների և Ցիգլարի, ինչպես նաև Անդրեա Պիռլոյի և երիտասարդ Պացիենցայի հետ։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 508 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0