Home » 2011 » Մայիս » 2 » "Յուվենթուսը" դիտարկում է Բենզեմային գնման տարբերակը
10:34
"Յուվենթուսը" դիտարկում է Բենզեմային գնման տարբերակը
Ինչպես տեղեկացնում է իտալական Tuttosport պարբերականը, Թուրինի "Յուվենթուսի" ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում զգալի գումար հատկացնել` Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային ձեռք բերելու համար:
 "Յուվենթուսի" ղեկավարության համար Քարիմ Բենզեման հանդիսանում է տրանսֆերային ամենագլխավոր նպատակը:
Թիմի կազմն ուժեղացնելու նպատակով թուրինցիները նախատեսում են ծախսել մոտ 100 մլն եվրո: "Յուվենթուսն", ի դեմս Բենզեմայի, տեսնում է իր հարձակման գիծն ամրապնդելու իրական թեկնածուի, ով կարող է զգալիորեն ուժեղացնել իր թիմին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի "Պրիմերայի" ընթացիկ առաջնություն Բենզեման "Ռեալի" կազմում անց է կացրել 28 խաղ և դարձել 11 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 444 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 2