Home » 2012 » Ապրիլ » 12 » "Յուվենթուսը" կգնի՞ հայտնի կիսապաշտպանների
23:55
"Յուվենթուսը" կգնի՞ հայտնի կիսապաշտպանների
 Թուրինի "Յուվենթուսի" ղեկավարները վերջերս չեն կարողանում անտարբերությամբ դիտել Լևերկուզենի "Բայերում" հանդես եկող Ռենատո Աուգուստոյի խաղը, քանի որ ցանկանում են իրենց թիմի շարքերը համալրել հենց այդ խաղացողով: Տաղանդավոր ու երիտասարդ բրազիլացու տրանսֆերային ներկայիս արժեքը հավասար է 12 մլն եվրոյի, սակայն նա կարող է փոխանակվել կա՛մ Միլոշ Կրասիչի, կա՛մ Էլերիո Էլիայի հետ: Ըստ իտալական մարզական աղբյուրների՝ ֆուտբոլիստին Թուրին կբերի նախկին ակումբակիցը՝ Արթուրո Վիդալը, ով հաջողությամբ հանդես է գալիս "Յուվենթուսում":
    Բացի բրազիլացի ֆուտբոլիստից "Յուվենթուսը" աչք է դրել նաև Մադրիդի "Ռեալի" արգենտինացի խաղացող Անխել դի Մարիայի վրա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0