Home » 2011 » Հուլիս » 23 » "Յուվենթուսը" պաշտոնապես ձեռք բերեց Վիդալին
08:11
"Յուվենթուսը" պաշտոնապես ձեռք բերեց Վիդալին
 Թուրինի "Յուվենթուսի" պաշտոնական կայքը տեղեկցնում է, որ "Ծեր սինյորան" կարողացել է պաշտոնապես ձեռք բերել Լևերկուզենի "Բայերի" չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալին: Ըստ տեղեկությունների` 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց "Յուվենթուսը" գերմանական ակումբին վճարել է 10.5 մլն եվրո, իսկ անձամբ Արթուրո Վիդալի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ.-ը:
Նշենք, որ չիլիացու պայմանագրում կա մի կետ, ըստ որի` տրանսֆերի ընդհանուր գումարի 30%-ը փոխանցվելու է Չիլիի "Կոլո-Կոլո" ակումբի հաշվին, որի կազմում կիսապաշտպանը ելույթ է ունեցել մինչև 2007թ.-ը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hayk | Tags: Լևերկուզենի Բայեր, Թուրինի Յուվենթուս, Ծեր Սինյորա, Չիլիի Կոլո-Կոլո, Արթուրո Վիդալ | Rating: 5.0/2
Total comments: 0