Home » 2011 » Սեպտեմբեր » 12 » "Յուվենթուսը" սկսում է հաղթանակով
08:17
"Յուվենթուսը" սկսում է հաղթանակով

Երեկ Թուրինի "Յուվենթուսն" ավարտեց իր առաջին պաշտոնական հանդիպումը "Յուվենթուս Արենա" նորակառույց մարզադաշտում: Իտալիայի առաջնության 2-րդ տուրում, որի ժամանակ թիմերն իրականում առաջին հանդիպումն էին անցկացնում, "բյանկոներիները" ընդունեցին "Պարմային": Անտոնիո Կոնտեի սաները մրցակցի նկատմամբ մեծ առավելություն ունեին ողջ հանդիպման ընթացքում, որն էլ վերածեցին գոլերի` խփելով 4-ը և ընդունելով միայն 1-ը:
"Յուվենտուս Արենայում" առաջին պաշտոնական գոլը հեղինակեց թիմի նորեկ Լիխշտայները Վերջինս աչքի ընկավ Պիրլոյի փոխանցումից հետո հանդիպման 17-րդ րոպեին: Խաղի 58-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ արդեն Պեպեն, իսկ "Յուվեի" նորեկ Արտուրո Վիդալը 74-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 3-0 հօգուտ թուրինցիների: "Ծեր Սինյորան" նաև չորրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը. անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մարկիզիոն: "Պարմայի" կազմում հանդիպման վերջին րոպեներին աչքի ընկավ նախկին թուրինցի Ջովինկոն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարված:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0