Home » 2012 » Փետրվար » 13 » Զամբիան նվաճեց ողջ Աֆրիկան
12:18
Զամբիան նվաճեց ողջ Աֆրիկան
 Զամբիայի ազգային հավաքականն իր պատմության ընթացքում առաջին անգամ կարողացավ թեկուզև 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ նվաճել Աֆրիկայում երկու տարին մեկ անգամ կայացող "Ազգերի գավաթը": Եզրափակչում զամբիացիների մրցակիցը Կոտ դ'Իվուարի հզոր ընտրանին էր` համալրված անգլիական ֆուտբոլի ազաջատար խաղացողներով. Ժերվինյո, Տուրե եղբայրներ, Սալամոն Կալու և իհարկե Դիդյե Դրոգբա: Սակայն վերոնշյալ ֆուտբոլային աստղերը չկարողացան փայլել ինչպես հարկն է, ինչի արդյունքում էլ զամբիացիները կարողացան հաղթանակի հասնել թեկուզև 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ:
Ահա և հանդիպման վտանգավոր պահերի տեսագրությունը. մի՞թե Զամբիան ավելի լավ չէր խաղում:

Բացի խաղային առավելությունից զամբիացիներն ավելի դիպուկ էին հարվածում, ինչի ապացույցը 11 մետրանոց հարվածներն էին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 359 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0