Home » 2012 » Նոյեմբեր » 4 » Ձանետտի. "Սա պատմական հաղթանակ է"
12:17
Ձանետտի. "Սա պատմական հաղթանակ է"
 Միլանի "Ինտերի" անփոխարինելի ավագ Խավյեր Ձանետտին երեկ Թուրինում տարած 3-1 հաշվով հաղթանակից շատ տպավորված է և այն համարում է պատմական հաղթանակ. "Այո՛, սա պատմական հաղթանակ է, եթե հաշվի առնենք մեր մրցակցի ողջ ուժը: Մենք գիտեինք, որ "Յուվենթուսը" վաղուց չի պարտվել և արժանիորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բայց "Ինտերը" ժամանել էր Թուրին` հպարտ և վճռական խաղ ցուցաբերելու տրամադրությամբ: Մեր թիմի նպատակն է դառնալ մեծ և հզոր, և ես հավատում եմ, որ մենք լիովին ճիշտ ճանապարհով ենք այս պահին ընթանում":
  Հիշեցնենք, որ երեկ Թուրինում կայացել է "Յուվենթուս"-"Ինտեր" իտալական գլխավոր դերբին, որն ավարտվել է "Ինտերի" հաղթանակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 608 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0