Home » 2011 » Հունիս » 4 » Զավեն Բադոյանը վստահ է, որ Հայաստանը պատրաստ է լուրջ փորձությունների
12:30
Զավեն Բադոյանը վստահ է, որ Հայաստանը պատրաստ է լուրջ փորձությունների
 Դիլիջանի "Իմպուլսի" առաջատար ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն առաջին անգամ Հայաստանի հավաքականից հրավեր է ստացել պաշտոնական խաղից առաջ և նախապատրաստվում է հունիսի 4-ին Ռուսաստանի հետ կայանալիք խաղին: Բադոյանը մարզական պարբերականների հետ զրույցում նշեց, որ հոգեբանորեն պատրաստ է դուրս գալ ասպարեզ. "Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ունեցած ելույթները միջազգային մեծ փորձ էին ինձ համար և դա օգնում է ավելի վստահ զգալ ազգային հավաքականում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար էլ ազգային թիմում հանդես գալը մեծ պատասխանտվություն է: Ես հոգեբանորեն պատրաստ եմ: Հավաքականում էլ հիմնականում ընդգրկված են ֆուտբոլիստներ, որոնց շատ լավ ծանոթ եմ և նրանց հետ խաղալու որոշակի փորձ ունեմ":
Նշենք, որ Հայաստանի առաջնության 11-րդ տուրում Բադոյանը Երևանի "Միկայի" հետ կայացած հանդիպման ժամանակ դարձավ հաղթական գոլի հեղինակը: Այս գոլն ապացուցեց, որ ֆուտբոլիստը ներկայումս լավ մարզավիճակում է, իսկ Բադոյանն էլ ասաց. "Իհարկե, դեռ պետք է աշխատեմ ինձ վրա, բարելավեմ խաղային որակներս, բայց այս պահին լավ մարզավիճակում եմ":
Բադոյանը գտնում է, որ Ռուսաստանում հեշտ հանդիպում չէր էլ կարող լինել. "Եթե մրցակիցը Ռուսաստանն է, ապա արդեն պարզ է, որ բարդ խաղ է սպասվում: Հավաքականների մակարդակով հեշտ հանդիպումներ գրեթե չեն լինում: Մեր հավաքականն արդեն ապացուցել է, որ պատրաստ է լուրջ փորձությունների: Այս փորձությունը ևս մեկ առիթ է ապացուցելու, որ Հայաստանը Եվրոպայում դասվում է ուժեղ մրցակիցների շարքին":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 403 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0