Home » 2011 » Հուլիս » 30 » Զեբինան նոր աշխատատեղ ունի
07:31
Զեբինան նոր աշխատատեղ ունի
Անցած մրցաշրջանի ընթացքում իտալական "Բրեշիայի" կազմում ելույթ ունեցած ֆրանսիացի եզրային ունիվերսալ պաշտպան Ջոնաթան Զեբինան կդառնա Ֆրանսիայի ուժեղագույն դիվիզիոնում հանդես եկող "Բրեստ" ակումբի ֆուտբոլիստ: Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport հանդեսի հավաստմամբ` խաղացողի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն իսկ հաջորդ շաբաթվա ընթացքում, երբ 33-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի իր նոր ակումբում:
Նշենք, որ 13 տարի շարունակ Ջոնաթան Զեբինան հանդես է եկել Իտալիայի "Ա Սերիայում", որտեղ անց է կացրել ավելի քանի 250 խաղ: 2001թ.-ին ֆրանսիացի ֆուտբոլիստը "Ռոմայի" հետ դարձել է Իտալիայի չեմպիոն: Իսկ 2004-2010թթ. ընթացքում Զեբինան պաշտպանել է Թուրինի "Յուվենթուսի" գույները:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, La Gazzetta dello Sport, Բրեշիա, մրցաշրջան, Իտալիա, Բրեստ, Ջոնաթան Զեբինա, չեմպիոն, Ֆրանսիա, Ա Սերիա | Rating: 5.0/1
Total comments: 0