Home » 2012 » Հուլիս » 1 » Զեեդորֆը մեկնում է Բրազիլիա
15:25
Զեեդորֆը մեկնում է Բրազիլիա
 Բրազիլական "Բոտաֆոգոն" այսօր պաշտոնապես հայտարարել է, որ երեկ ձեռք է բերել հոլանդացի 36-ամյա վաստակաշատ կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆին, ով լքել էր իտալական "Միլանը" հենց հունիսի սկզբին: Հոլանդացի խաղացողի հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել, որ ավարտից հետո խաղացողը կարող է ևս 1 տարվա պայամանագիր ստորագրել բրազիլական թիմի հետ: "Բոտաֆոգոյում" Կլարենս Զեեդորֆը կդառնա թիմի ամենից շատ վարձատրվող ֆուտբոլիստը:
  Հավելենք, որ Զեեդորֆը միակ ֆուտբոլիստն է, ով երեք տարբեր թիմերի` Ամստերդամի "Այաքսի", Մադրիդի "Ռեալի" և իտալական "Միլանի" հետ հաղթել է եվրոպական ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարում` "Չեմպիոնների լիգայում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 349 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0