Home » 2012 » Սեպտեմբեր » 23 » "Զենիթում" շատ բարդ իրավիճակ է ստեղծվել
10:05
"Զենիթում" շատ բարդ իրավիճակ է ստեղծվել
 Ռուսական "Զենիթի" գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետտին Ռուսատանի առաջնության 9-րդ տուրի "Կռիլյա Սովետովի" հետ խաղից հետո (Խմբ. հանդիպումն ավարտվել է` 2-2 հաշվով) լրագրողներին ներկայացրել է թիմում տիրող իրավիճակը: "Առաջին խաղակեսում մեր մոտ քիչ բան էր ստացվում, սակայն երկրորդում թիմն այլ տրամադրվածությամբ սկսեց խաղալ: Մենք լիովին հավասարեցրինք հաշիվը և կարող էինք նույնիսկ առաջ անցնել: "Զենիթն" արժանի էր հաղթանակի: Ցավոք, թիմում մթնոլորտը այլևս հանգիստ չէ, քանի որ որոշ խաղացողների պահվածքը շատ սխալ է: Նրանք պետք է հասկանան, որ իրավացի չեն: Իսկ ընդհանրապես, կարծում եմ, որ երկրորդ կեսում թիմի ցուցադրած խաղից հետո մեր երկրպագուները պետք է որ հանգիստ լինեն: Հուսով եմ, որ ստեղծված լարվածությունը շուտով կվերանա, և ամեն բան արդեն իր տեղը կընկնի: Ես հուսով եմ",- ասել է իտալացի մասնագետը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 375 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0