Home » 2012 » Ապրիլ » 12 » "Զենիթը" հարձակվողների կարիք ունի
23:39
"Զենիթը" հարձակվողների կարիք ունի
 Ռուսական "Զենիթի" ղեկավարները պատրաստվում են տրանսֆերային պատուհանի բացվելուն պես թիմն ուժեղացնել իտալական "Ա Սերիայում" լավագույնս հանդես եկող ֆուտբոլիստներով: Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրինի "Յուվենթուսի" 27-ամյա տաղանդավոր հարձակվող Ալեսսանդրո Մատրին, ով ուղղակիորեն մեկ շաբաթ առաջ թուրինյան թիմի հետ երկարաձգեց գործող պայմանագիրը մինչև 2017թ.-ը: Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի տրանսֆերային փոխատուցման արժեքը կազմում է շուրջ 18 մլն եվրո:
    Հավելենք, որ ամիսներ առաջ "Զենիթը" հետաքրքրվում էր թուրինյան թիմի մեկ այլ հարձակվողի՝ Ֆաբիո Կվալյարելայի ծառայությամբ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0