Home » 2011 » Հունիս » 6 » Զեպ Բլատեր. "ՖԻՖԱ-ի հովանավորները մեզ վստահում են"
18:04
Զեպ Բլատեր. "ՖԻՖԱ-ի հովանավորները մեզ վստահում են"
 Այն բանից հետո, երբ Զեպ Բլատերը ևս մեկ անգամ 4 տարով վերընտրվեց իր պաշտոնում, մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ՖԻՖԱ-ն հովանավորողների մասին: Վերջին ժամանակներս եվրոպական ԶԼՄ-ներն իրենց ընթերցողներին անընդհատ տեղեկացնում էին, որ ՖԻՖԱ-ն հովանավորողներն Աշխարհի ֆուտբոլային ասոցացիաների միջև Աշխարհի առաջնությունն իրենց երկրում անցկացնելու համար ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով ցանկանում էին իրենց պայմանագրերը խզել ՖԻՖԱ-ի հետ: Մամուլի ասուլիսի ժամանակ Բլատերն ասել է. "Հովանավորներն ինձ ասացին, որ վստահում են ՖԻՖԱ-ին: Միևնույն ժամանակ նշեցին, որ մենք պետք է փոխենք մեր գործելաոճը և այն ուղղնեք ճիշտ ճանապարհով: Ոչ ոք երբևէ չի ասել, որ հովանավորները խզել են իրենց պայմանագրերը ՖԻՖԱ-ի հետ: Նրանք պարզապես մի փոքր անհանգստացած էին: Վստահ եմ, որ նրանք շարունակելու են համագործակցել մեզ հետ և մեզ աջակցելու են ոչ միայն 2014թ.-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, այլև դրանից հետո ևս աշխարհի տարբեր մասերում կայանալիք մրցություններին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0