Home » 2011 » Հունիս » 18 » Զիդան. "Ռեալի" փոխարեն առանց կասկածելու կգնեի Ազարին"
19:13
Զիդան. "Ռեալի" փոխարեն առանց կասկածելու կգնեի Ազարին"
 Ֆրանսիայի զգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ Մադրիդի "Ռեալի" նախագահի խորհրդական և մարզական տնօրեն Զինեդին Զիդանը հայտարարել է, որ մադրիդյան ակումբը պետք է ուշադրություն դարձնի ֆրանսիական "Լիլի" կիսապաշտպան Էդեն Ազարին: Լեգենդար Զիզուի խոսքերը մեջբերում է մադրիդյան Marca պարբերականը. "Ես "Ռեալի" փոխարեն աչքերս փակ կգնեի Ազարին: Կարծում եմ, որ "Արքայական ակումբին" անհրաժեշտ է պայմանագիր կնքել հենց նրա հետ":
Նշենք, որ անցած մրցաշրջանում Ազարը, ով օգնեց "Լիլին" դառնալ Ֆրանսիայի չեմպիոն, ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ Ազարով հետաքրքրված են նաև "Բարսելոնան", "Արսենալը", "Ինտերը", "Չելսին" և "Լիվերպուլը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0