Home » 2011 » Դեկտեմբեր » 29 » Զիդանը զարմացած է Բեքհեմի դիմացկունության վրա
22:08
Զիդանը զարմացած է Բեքհեմի դիմացկունության վրա
 Մադրիդի "Ռեալի" լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը խոստովանել է, որ նախկինում այդքան էլ լուրջ չէր ընդունում իր նախկին թիմակից Դևիդ Բեքհեմի որոշումը կարիերան շարունակելու վերաբերյալ, սակայն հիմա շատ զարմացած է բրիտանացու ցուցադրած խաղով: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է ֆրանսիացի լեգենդի խոսքերը. "Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է անգլիացին կարողանում պահմանել հիանալի ֆիզիկական տվյալներ: Նա կարծես թե փոփ աստղ լինի: Երբ հիշում եմ, որ Դևիդի հետ "Ռեալում" հանդես եկած տարիներին նա ինչքան դիմացկուն էր, մի փոքր գուշակում եմ նրա փայլուն խաղ ցույց տալու գաղտնիքը: Հիշում եմ, որ երբ նա տեղափոխվում էր "Ռեալ", մի փոքր հուզված էր, քանի որ անընդհատ մտածում էր, թե ֆուտբոլասերներն ինչպիսի ռեակցիա ցույց կտան, երբ ոտքն առաջին անգամ կդնի Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտի խոտածածկին":
     Հիշեցնենք, որ Զիդանն ու Բեքսը միասին Մադրիդի "Ռեալի" կազմում հանդես են եկել 2003-2006թթ. մրցաշրջանում:
   Հավելենք, որ  բրիտանացի վետերան կիսապաշտպանը նոր պայմանագիր է կնքել ֆրանսիական "ՊՍԺ"-ի հետ և 2012թ.-ից սկսած հանդես կգա ֆրանսիական "Լիգա 1" մրցաշարում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0