Home » 2011 » Մայիս » 9 » Իբրահիմովիչը ֆանտաստիկ արդյունքի հեղինակ է
16:11
Իբրահիմովիչը ֆանտաստիկ արդյունքի հեղինակ է
Իտալական "Միլանի" շվեդ հայտնի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այս անգամ էլ դառնում է Իտալիայի "Ա սերիայի" հաղթող "Ռոսսոներների" հետ: Իբրահիմովիչը վերցնում է իր 8-րդ չեմպիոնական գավաթն անընդմեջ. Իբրան երկու անգամ դարձել է Հոլանդիայի չեմպիոն "Այաքսի" հետ, ապա նույնը կրկնել "Յուվենթուսի" կազմում, սակայն հետագայում "Ծեր սինյորային" զրկեցին վերջին չեմպիոնական տիտղոսից` "Կալչիոպոլիի" հայտնի սկանդալներից հետո: Տեղափոխվելով "Ինտեր"` Իբրահիմովիչը երեք անգամ հաղթեց "Ա սերիայում" անընդմեջ, ապա տեղափոխվեց "Բարսելոնա", որտեղ ևս նվաճեց Իսպանիայի առաջնության գավաթը: Իսկ այս տարի Իբրան հաղթեց "Ա սերիայում" "Միլանի" հետ, և հայտարարեց, որ ցանկանում է շարունակել իր կարիերան հենց "Միլանում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 0