Home » Articles » Համաշխարհային ֆուտբոլ

Ո՞Վ Է ԽՈՒԱՆ ԻՏՈՒՐԲԵՆ

Որպես առաջին խաղացող ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արգենտինացի 17-ամյա ֆուտբոլիստ Խուան Մանուել Իտուրբեին: Արգենտինացի հարձակվող Խուան Իտուրբեն ծնվել է 1993 թվականի հունիսի 3-ին: Ֆուտբոլում առաջին քայլերն արել է` խաղալով Պարագվայի առաջնության "Սերո Պորտենիո ակումբում: Ծնվել է պարագվայցի փախստականների ընտանիքում: Իտուրբեն հնարավորություն ուներ խաղալու և Պարագվայի, և Արգենտինայի հավաքականներում: Իտուրբեն կատարեց իր անձնական երեզանքը. ընտրեց Արգենտինայի հավաքականը: Արգենտինացի վունդերկինդը խաղում է հարձակման գծում` ցուցադրելով գերհարձակվողին բնորոշ արագություն և արդյունավետություն ընձեռված հնարավորություններն օգտագործելու առումով: Իտուրբեի խաղաոճը մասնագետներն հաճախ նմանեցնում են անձամբ Լիոնել Մեսսիի հետ:

Իտուրբեն սկսել է ֆուտբոլ խաղալ "Սերո Պորտենիոակումբում: Առաջին հանդիպումը այդ թիմի կազմում անց է կացրել Պարագվայի առաջնության 21-րդ տուրում` 2009 թվականի հունիսի 28-ին` 16 տարեկան հասակում: Արդեն 17 տարեկանում Խավիերն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվեց "Կիլմես ակումբ: 2011 թվականի հունվարին հայտարարվեց, որ Իտուրբեն պայմանագիր է ստորագրել պորտուգալական "Պորտուի հետ, և արդեն այս ամռանը կտեղափոխվի "Պորտու”, երբ լրանա նրա 18-ամյակը: Իսկ մինչև չափահաս դառնալը նա դեռ կխաղա հարազատ "Սերո Պորտենիոյում”:

Կյանքի մեծ մասն ապրելով Պարագվայում` Իտուրբեն միջազգային կարիերան սկսել է Պարագվայի հավաքականի կազմում: 16 տարեկան հասակում նա խաղացել է Պարագվայի ազգային հավաքականի կազմում` Չիլիի դեմ ընկերական հանդիպման ընթացքում դուրս գալով փոխարինման: Քանի որ դա ընկերական հանդիպում էր, Իտուրբեն դեռ հնարավորություն ուներ ընտրելու Արգենտինայի ազգային հավաքականը: Եվ Իտուրբեն կատարեց իր ընտրությունը հօգուտ Արգենտինայի հավաքակաի: Նա ընդգրկվեց  երիտասարդ արգենտինացի ամենատաղանդավոր խաղացողների շարքում, և մասնակցեց մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությանը, որը կայանում էր հարավամերիկյան Պերուում: Այնտեղ Իտուրբեն իր վրա կենտրոնացրեց բոլորի ուշադրությունը, երբ հաղթական գնդակ խփեց Բրազիլիայի հավաքականի դարպասը:

Չնայած Իտուրբեն նախնական համաձայնություն ունի պորտուգալական "Պորտուիհետ, այդուհանդերձ, եվրոպական գրանդները ցանկանում են խաղացողին տեսնել հենց իրենց ակումբներում, քանի որ գիտակցում են. վաղ թե ուշ պետք է գնել այս խաղացողին ավելի մեծ գումարներով: Այդ թիմերի ցուցակը գլխավորում են անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը”, իսպանական "Ռեալը”  և "Բարսելոնան”:

Category: Համաշխարհային ֆուտբոլ | Added by: Hartsat (28.03.2011)
Views: 1693 | Rating: 5.0/6
Total comments: 0