Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Կապանի «Գանձասար» ֆուտբոլային թիմի նոր
գլխավոր մարզիչ: Նա այդ ակումբի ղեկավարության հետ աշխատանքային
պայմանագիր է կնքել մեկ տարով: Նախորդ մրցաշրջանում «Գանձասարը» մարզում էր
Ալբերտ Սարգսյանը: «Գանձասարը» սկսել է նոր մրցաշրջանի
նախապատրաստությունը: 2011-ի հունվարի 7-22-ը թիմը ուսումնամարզական հավաք է
անցկացնելու Երևանի ֆուտբոլի ակադեմիայում:
|
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքն ամփոփել է 2010թ. թիմի լավագույն գոլի
հարցման արդյունքները: Լավագույնն է ճանաչվել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի խփած
գոլը՝ «Կրիվբասի» դարպասը, որի օգտին քվեարկել է կայքի այցելուների 61.06
տոկոսը կամ 2907 հոգի: Երկրորդ տեղում հայտված Կոստայի գոլի օգտին տրվել է
725 ձայն (15.25 %), իսկ երրորդ տեղն է զբաղեցրել Էդուարդոյի գոլը՝ Լոնդոնի
«Արսենալին» 472 ձայն (9.91%):
|
Հայաստանի ազգային հավաքականի բազմափորձ դարպասապահ Ռոման
Բերեզովսկին մեկ տարով երկարաձգել է մերձմոսկովյան «Խիմկիի» հետ
ավարտվող պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է մերձմոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։ Փորձառու դարպասապահը 2006 թվականից ելույթ է ունենում «Խիմկիում», որը 2011թ. ևս ելույթ է ունենալու Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Հավելենք, որ ավելի վաղ խոսվում էր Բերեզովսկու` Դոնեցկի «Մետալուրգ» տեղափոխվելու մասին։
|
ArmSport.am մարզական կայքը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին Սանկտ Պետերբուրգում
մեկնարկելիք «Համագործակցության գավաթի» խաղարկության մեկնարկային խաղում
այդ մրցաշարի նորեկ «Միկան» առաջին խաղում հանդիպելու է Լատվիայի
«Սկոնտոյի» հետ: Նախապես որոշված էր, որ այդ հանդիպումը պետք է կայանար
տեղական ժամանակով ժամը 13-ին: Սակայն «Միկան» Սանկտ Պետերբուգ է մեկնելու
հենց խաղի օրը, հետևաբար հայկական ակումբը խնդրանքով դիմել է մրցաշարի
կազմակերպիչներին` խաղն ավելի ուշ անցկացնելու խնդրանքով:
Մրցաշարի
կազմակերպիչներն ընդառաջել են հայկական թիմին և հանդիպման ժամանակը
տեղափոխել ժամը 21-ին: Այս մասին հայտնել է «Միկայի» գլխավոր
մարզիչ Արմեն Շահգելդյանը:
...
Կարդալ ավելին
|
"ԱՐՄԵՆՊՐԵՍ" լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ
Երեւանի «Փյունիկ»-ի մի շարք խաղացողներ` Գեւորգ Ղազարյանը, Էդգար Մանուչարյանը,
Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելլին հետաքրքրություն են առաջացրել
արտերկրյա ակումբներում: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն
Հայրապետյանը, նրանք 2011թ. հունվարին կարող է տեղափոխվեն այլ ակումբներ,
եթե համապատասխան առաջարկություն ստանան:
Իսկ Դանիայի «Ռանդերս»-ի հայ խաղացող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Կիեւի "Դինամո":
|
28-ամյա հայ հարձակվող Եղիա Յավրույանը, ով հանդես է գալիս իսրայելական «Բնեի Յեհուդայի» կազմում, հունվարյան
տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի
Աշկելոն քաղաքի «Հապոել» ակումբ:
Իսրայելական լրատվամիջոցներըհավատի տվյալներ ունեն, որ Յավրույանն արդեն հանդիպել է այդ ակումբի ղեկավարների
հետ և պահանջել է մոտավորապես նույնպիսի աշխատավարձ, որքան նա վաստակում է իր ներկայիս ակումբում` «Բնեի Յեհուդայում»՝ մոտ 150 հազար դոլար մեկ մրցաշրջանի համար: Ակումբի
ղեկավարությունն ընդունել է այն, և հիմա մնում է կարգավորել պայմանագրի մի քանի այլ
հարցեր՝ պայմանագրի ժամկետը և արդյոք Յավրույանը վարձավճարո՞վ կխաղա
«Հապոելում», թե՞ նոր պայմանագիր կստորագրվի:
|
Ինչպես տեղեկացնում է ռուսական «Սովետսկի սպորտ» հանդեսը, Բրյանսկի «Դինամոն» պայմանավորվածություն է
ձեռք բերել, որ հաջորդ մրցաշրջանից թիմի կազմում հանդես կգա հայ հարձակվող
Արթուր Մալոյանը, ով 2010թ. մրցաշրջանում վարձավճարի հիմունքներով խաղում էր Եկատերինբուրգի «Ուրալում» և 25 խաղում դարձել էր երեք գոլի հեղինակ: Հավելենք, որ Բրյանսկի «Դինամոն» Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի նորեկներից մեկն է:
|
Համաձայն գերմանական Transfermarkt.de կայքի Հայաստանի ազգային հավաքականում տրանսֆերային ամենաբարձր արժեքն ունի Հենրիխ Մխիթարյանը. «Հանքափորների» կազմում հանդես եկող Մխիթարյանի տրանֆերն արժե 4 միլիոն եվրո (Հենրիխը Շախտյոր է տեղափոխվել 7.5 միլիոն դոլարի դիմաց): Դանիական Ռանդերսի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի տրանսֆերը գնահատված է 1 միլիոն, իսկ Մարկոս Պիզելիի ու Արարատ Առաքելյանի համար նշված է 600 հազար եվրո: Transfermarkt.de-ի համաձայն, Հայաստանի հավաքականում ընդգրկված 20 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 10 միլիոն եվրոյից մի փոքր ավելի է: Հարկ է նշել, որ մեր ազգայինի ընդհանուր արժեքը երբեք չէր անցել 10 միլիոնի սահմանագիծը: ԵՎՐՈ-2012-ի խմբային փուլում Հայաստանի մրցակիցներից ամենաթանկը Ռուսաստանի ընտրանին է, որի 27 ֆուտբոլիստները գնահատված են 220 միլիոն եվրո: Սլովոկիայի 29 ֆուտբոլիստներն արժեն 94 միլիոն, Իռլանդիայի 23 ֆուտբոլիստները` 82 միլիոն, Մակեդոնիայի
...
Կարդալ ավելին
|
«Футбол style» ուկրաինական ամսագիրը
ներկայացրել է Ուկրաինայի 2010թ. առաջնության լավագույն հիսուն ֆուտբոլիստների իր
տարբերակը: Այստեղ 9-րդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի
առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Ամսագիրն Ուկրաինայի առաջնության
լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել դոնեցկայն "Շախտյորի" ավագ խորվաթ Դարիո Սռնային: Երկրորդ
տեղում Մխիթարյանի թիմակից Դուգլաս Կոստան է, իսկ երրորդը ևս մեկ հանքափոր` Վիլլիանը: «Շախյտորի» դարպասապահ Անդրեյ Պյատովը եզրափակել է
լավագույն տասնյակը:
|
ՀՖՖ մամուլի
քարտուղարությունը հրապարակել է 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի
քվեարկության մանրամասները: 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչված
Կառլեն Մկրտչյանը ("Փյունիկ")` վաստակելով 242 միավոր, երկրորդ տեղում է
հայտնվել Գևորգ Ղազարյանը ("Փյունիկ")` 176 միավոր, իսկ լավագույն եռյակում է հանգրվանել Հրայր Մկոյանը («Միկա»)` 64 միավոր:
|
|