Home » 2010 » Դեկտեմբեր » 27 » Հայաստանի ազգային հավաքականի արժեքի և մի քանի այլ բանի մասին
22:44
Հայաստանի ազգային հավաքականի արժեքի և մի քանի այլ բանի մասին

Համաձայն գերմանական  Transfermarkt.de կայքի Հայաստանի ազգային հավաքականում  տրանսֆերային ամենաբարձր արժեքն ունի Հենրիխ Մխիթարյանը. «Հանքափորների» կազմում հանդես եկող Մխիթարյանի տրանֆերն արժե 4 միլիոն եվրո (Հենրիխը Շախտյոր է տեղափոխվել 7.5 միլիոն դոլարի դիմաց): Դանիական Ռանդերսի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի տրանսֆերը գնահատված է 1 միլիոն, իսկ Մարկոս Պիզելիի ու Արարատ Առաքելյանի համար նշված է 600 հազար եվրո:

Transfermarkt.de-ի համաձայն, Հայաստանի հավաքականում ընդգրկված 20 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 10 միլիոն եվրոյից մի փոքր ավելի է: Հարկ է նշել, որ մեր ազգայինի ընդհանուր արժեքը երբեք չէր անցել 10 միլիոնի սահմանագիծը:

ԵՎՐՈ-2012-ի խմբային փուլում Հայաստանի մրցակիցներից ամենաթանկը Ռուսաստանի ընտրանին է, որի 27 ֆուտբոլիստները գնահատված են 220 միլիոն եվրո: Սլովոկիայի 29 ֆուտբոլիստներն արժեն 94 միլիոն, Իռլանդիայի 23 ֆուտբոլիստները` 82 միլիոն, Մակեդոնիայի 30 ֆուտբոլիստները` 40 միլիոն, իսկ Անդորրայի հավաքականի 26 ֆուտբոլիստներն արժեն ընդհամենը 825 հազար եվրո:

Ամենաթանկը հանդիսանում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որի 22 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 645 միլիոն եվրո:

Այժմ ներկայացնում ենք մեր բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները.

Ռոման Բերեզովսկի - 200 000 եվրո

Ստեփան Ղազարյան - 100 000 

եվրո

Սարգիս Հովսեփյան - 200 000 եվրո

Ռոբերտ Արզումանյան - 300 000 եվրո

Արարատ Առաքելյան - 600 000 եվրո

Արթուր Յուզբաշյան - 150 000 եվրո

Արթուր Եդիգարյան - 350 000 եվրո

Կառլեն Մկրտչյան - 200 000 եվրո

Դավիթ Մանոյան - 300 000 եվրո

Էդգար Մալաքյան - 250 000 եվրո

Հոնհաննես Համբարձումյան - 50 000 եվրո

Լևոն Պաչաջյան - 250 000 եվրո

Արտակ Եդիգարյան - 150 000 եվրո

Հենրիխ Մխիթարյան - 4 000 000 եվրո

Գևորգ Ղազարյան - 300 000 եվրո

Հովհաննես Գոհարյան - 400 000 եվրո

Մարկոս Պիզելլի - 600 000 եվրո

Եղիա Յավուրյան - 200 000 եվրո

Յուրա Մովսիսյան - 1 000 000 եվրո

Էդգար Մանուչարյան - 550 000 եվրո

Ընդհանուր արժեք՝ 10 150 000 եվրո

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 636 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0