Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" չի դադարում իր վետերան դարպասապահ Վան դեր Սարին արժանի փոխարինող փնտրելուց: Մի քանի օր առաջ "սատանաների" ներկայացուցիչները հայտարարեցին, թե հետաքրքրվում են "Լիվերպուլի" դարպասապահ Պեպե Ռեյնայով, բայց այսօր պարզ դարձավ, որ գլխավոր թեկնածուն Մադրիդի "Ատլետիկոյի" 20-ամյա դարպասապահ Դավիդ Դե Խեան է: Երիտասարդ դարպասապահին շատ է հավանում "կարմիրների" մարզիչ Սըր Ալեքսը, և պատրաստ է մոտ 20 մլն եվրո վճարել տաղանդավոր տղայի համար. այս մասին նշում է անգլիական Daily Mail-ը: Հիշեցնենք, որ ուղիղ 2 ամիս առաջ Դե Խեան նոր պայմանագիր կնքեց "Ատլետիկոյի" հետ, համաձայն որի թիմում կմնա մինչև 2015թ., իսկ խաղացողի հրաժարագինը 30 մլն եվրո է:
|
Ինչպես տեղեկացնում է անգլիական The Sun
տաբլոիդը, "Մանչեսթեր Յունայթեդը" պաշտոնական առաջարկ է արել Մադրիդի
"Ռեալին" Լասանա Դիարային գնելու համար: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ
Սըր Ալեքս ֆերգյուսոնը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիացի
հենակետայինի նկատմամբ, ով շատ հաճախ նստում է պահեստայինների նստարանին:
Տրանսֆերի իրականացմանը կարող է նպաստել երկու ակումբների միջև եղած սերտ
կապերը:
Նախնական տվյալների համաձայն` Դիարայի համար առաջարկվել է 12 մլն ֆունտ
գումարած Ֆեդերիկո Մակեդային, ում "սերուցքայինները" կարող են ստանալ միայն
կես մրցաշրջանով, այն էլ վարձակալության հիմունքներով:
|
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ "Յուվենթուսի" ձմեռային տրանսֆերային
ցուցակի առաջին հորիզոնականում գտնվում է "Ֆիորենտինայի" հարձակվող Ալբերտո
Ջիլարդինոն:
Նշվում է, որ թուրինցիները պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար տալ հարձակվող Ամաուրիին, ինչպես նաև 10 միլիոն եվրո:
Ջիլարդինոն նույնպես համաձայն է տեղափոխվել "Յուվենթուս", քանի որ այդ
ակումբում նրան պատրաստ են տարեկան երեք միլիոն եվրո վճարել, մինչդեռ
"Ֆիորենտինայում" նա ստանում է միայն 2.3 միլիոն:
|
Չնայած Կատալոնիան անկախ երկրի կարգավիճակ չունի և չի մասնակցում
պաշտոնական որևէ ֆուտբոլային մրցաշարի, այնուամենայնիվ, անցկացնում է
ընկերական հանդիպումներ՝ հանրահայտ Յոհան Կրոյֆի գլխավորությամբ:
Կատալոնիան այդպիսի հանդիպում անցկացրեց նաև երեկ՝ հանդիպելով
Հոնդուրասի ազգային հավաքականի հետ: Այն, որ Կատալոնիան ներկայացնում են հայտնի
ֆուտբոլիստներ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, և եթե թիմը հանդես գա պաշտոնական
մրցաշարերի վստահաբար կհավակնի միմիայն բարձր տեղերի:
Հոնդուրասի հետ խաղում Կատալոնիայի հավաքականի կազմում հանդես եկան "Բարսելոնայի" չորս ֆուտբոլիստներ՝ Վալդեսը, Պույոլը, Բուսկետսը և Բոյան
Կրկիչը: Կատալոնիան հիանալի հանդիպում անցկացրեց Հոնդուրասի հետ խաղում և
հաղթանակի հասավ 4-0 հաշվով:
...
Կարդալ ավելին
|
Իտալիայի հավաքականի և թուրինյան "Յուվենթուսի" դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ծանրագույն
վնասվածքից հետո այսօր իր առաջին մարզումն անցկացրեց թիմի հետ և, հավանաբար,
Իտալիայի Ա Սերիայի ընդմիջումից հետո կմասնակցի իր ակումբի հանդիպումներին:
Հիշեցնենք, որ Բուֆոնն արդեն երկար ժամանակ է ինչ ապաքինվում է ՀԱՀ-ում
կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ստացած վնասվածից: Նրա վնասվածքն
այնքան լուրջ էր, որ ստիպված էր ենթարկվել վիրահատության:
|
Բավականին հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Կակայի մենեջեր Էռնեստո
Բրոնզետին: Նա հայտարարել է, որ եթե Կական հեռանա "Արքայական" ակումբից, ապա
կգնա "Չելսի", այլ ոչ թե "Ինտեր", սակայն այժմ "Ռեալում" նրա հեռանալու հարցը
չի քննարկվում:
Նա նշել է, որ Ֆլորենտինո Պերեսը` մադրիդյան ակումբի նախագահը, բարկացած է "Ինտերի" քաղաքականության վրա, և ոչ մի տրանսֆեր էլ չի իրականանա:
«Միակ իտալացին եմ, որ շատ լավ ճանաչում եմ Պերեսին: Նա մի քիչ քմահաճ
է և չի ընդունում, երբ կորցնում է իրեն, ինչպես հիմա Կակայի պարագան է: Նույնը
կասեմ Մայկոնի և Միլիտոյի վերաբերյալ. նրանք չեն գնա "Ռեալ": Ինտերն ունի
հզոր մրցակից, որը "Չելսին" է: Եթե Կական հեռանա ամռանը, ապա՝ 90%
հավանականությամբ "Չելսի" կմեկնի»:
|
Ֆրանսիական «Մարսելը» մտադիր է ձմեռային տրանսֆերային
պատուհանի ժամանակ ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ադրիան Մուտուին. այս մասին
տեղեկացնում է Sportal կայքը:
Ֆրանսիական ակումբի մարզիչ Դիդյե Դեշամը
վաղուց է հետևում ռումինացի հարձակվողին և մտադիր է ուժեղացնել թիմում
մրցակցությունը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից առաջ:
«Մարսելը» մտադիր է Մուտուի համար մոտ
երեք միլիոն եվրո առաջարկել "մանուշակներին": Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակվողին ձեռք
բերելու փորձ է կատարել թուրքական «Գալաթասարայը», սակայն գործարքն ի վերջո չի
կայացել:
|
USSA-ի (Ամերիկայի սպորտային ակադեմիա) վարկածով, 2010թ. աշխարհի
լավագույն տղամարդ մարզիկ է ճանաչվել է "Բարսելոնայի" հարձակվող Դավիդ
Վիլյան: Ընտրությունը կատարվել է քվեարկության միջոցով, որը կայացել է ամերիկյան
NBC Sports հեռուստաընկերության և USA Today թերթի միջոցով՝ USSA-ի
ֆինանսական հովանավորությամբ: USSA-ի վարկածով, լավագույնների շարքում երկրորդը՝ Վիլիայի հայրենակից թենիսիստ Ռաֆայել Նադալն է:
|
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իտալացի երիտասարդ հարձակվող
Ֆեդերիկո Մակեդան կարող է կարիերան շարունակել հայրենի Իտալիայում. նշում է
Football Italia-յի թղթակիցներից մեկը: 19-ամյա ֆուտբոլիստը գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսինց
թույլտվություն է ստացել մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալական
հիմունքներով տեղափոխվել այլ ակումբ, որպեսզի խաղային փորձ ստանա: Տաղանդավոր հարձակվողի ծառայություններով
հետաքրքրված են իտալական մի շարք ակումբներ, որոնց թվում են «Ինտերը»,
«Յուվենտուսը» և «Լացիոն»: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Մակեդայի
իրավունքների ամբողջական վաճառքի մասին խոսք չի գնում, քննարկվում են միմիայն վարձավճարային հիմունքները:
|
Հայաստանի ազգային հավաքականի բազմափորձ դարպասապահ Ռոման
Բերեզովսկին մեկ տարով երկարաձգել է մերձմոսկովյան «Խիմկիի» հետ
ավարտվող պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է մերձմոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։ Փորձառու դարպասապահը 2006 թվականից ելույթ է ունենում «Խիմկիում», որը 2011թ. ևս ելույթ է ունենալու Ռուսաստանի առաջին դիվիզիոնում։ Հավելենք, որ ավելի վաղ խոսվում էր Բերեզովսկու` Դոնեցկի «Մետալուրգ» տեղափոխվելու մասին։
|
ArmSport.am մարզական կայքը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին Սանկտ Պետերբուրգում
մեկնարկելիք «Համագործակցության գավաթի» խաղարկության մեկնարկային խաղում
այդ մրցաշարի նորեկ «Միկան» առաջին խաղում հանդիպելու է Լատվիայի
«Սկոնտոյի» հետ: Նախապես որոշված էր, որ այդ հանդիպումը պետք է կայանար
տեղական ժամանակով ժամը 13-ին: Սակայն «Միկան» Սանկտ Պետերբուգ է մեկնելու
հենց խաղի օրը, հետևաբար հայկական ակումբը խնդրանքով դիմել է մրցաշարի
կազմակերպիչներին` խաղն ավելի ուշ անցկացնելու խնդրանքով:
Մրցաշարի
կազմակերպիչներն ընդառաջել են հայկական թիմին և հանդիպման ժամանակը
տեղափոխել ժամը 21-ին: Այս մասին հայտնել է «Միկայի» գլխավոր
մարզիչ Արմեն Շահգելդյանը:
...
Կարդալ ավելին
|
"ԱՐՄԵՆՊՐԵՍ" լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ
Երեւանի «Փյունիկ»-ի մի շարք խաղացողներ` Գեւորգ Ղազարյանը, Էդգար Մանուչարյանը,
Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելլին հետաքրքրություն են առաջացրել
արտերկրյա ակումբներում: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն
Հայրապետյանը, նրանք 2011թ. հունվարին կարող է տեղափոխվեն այլ ակումբներ,
եթե համապատասխան առաջարկություն ստանան:
Իսկ Դանիայի «Ռանդերս»-ի հայ խաղացող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել Կիեւի "Դինամո":
|
Ինչպես հայտնում է իսպանական Marca հանդեսը, «Ռեալի» մարզական
տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել է, որ մադրիդյան թիմը չի պատրաստվում ձմռանը
խաղացող ձեռք բերել, և ոչ էլ պատրաստվում է ինչ որ մեկին վաճառել, քանի որ
Իգուաինի վնասվածքի լրջությունն անհայտ է:
...
Կարդալ ավելին
|
28-ամյա հայ հարձակվող Եղիա Յավրույանը, ով հանդես է գալիս իսրայելական «Բնեի Յեհուդայի» կազմում, հունվարյան
տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի
Աշկելոն քաղաքի «Հապոել» ակումբ:
Իսրայելական լրատվամիջոցներըհավատի տվյալներ ունեն, որ Յավրույանն արդեն հանդիպել է այդ ակումբի ղեկավարների
հետ և պահանջել է մոտավորապես նույնպիսի աշխատավարձ, որքան նա վաստակում է իր ներկայիս ակումբում` «Բնեի Յեհուդայում»՝ մոտ 150 հազար դոլար մեկ մրցաշրջանի համար: Ակումբի
ղեկավարությունն ընդունել է այն, և հիմա մնում է կարգավորել պայմանագրի մի քանի այլ
հարցեր՝ պայմանագրի ժամկետը և արդյոք Յավրույանը վարձավճարո՞վ կխաղա
«Հապոելում», թե՞ նոր պայմանագիր կստորագրվի:
|
Ինչպես տեղեկացնում է ռուսական «Սովետսկի սպորտ» հանդեսը, Բրյանսկի «Դինամոն» պայմանավորվածություն է
ձեռք բերել, որ հաջորդ մրցաշրջանից թիմի կազմում հանդես կգա հայ հարձակվող
Արթուր Մալոյանը, ով 2010թ. մրցաշրջանում վարձավճարի հիմունքներով խաղում էր Եկատերինբուրգի «Ուրալում» և 25 խաղում դարձել էր երեք գոլի հեղինակ: Հավելենք, որ Բրյանսկի «Դինամոն» Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի նորեկներից մեկն է:
|
Երեկ ուշ երեկոյան ավարտվեց անգլիական պրեմիեր լիգայի հերթական տուրը: Կայացավ 7 հետաքրքիր ու դիտարժան հանդիպում: "Վեստ Բրոմվիչը", սեփական հարկի տակ խաղալով, 3:1 հաշվով զիջեց "Բլեքբեռնին", "Սթոք Սիթին" ու "Սանդերլենդը" միևնույն 2:0 հաշվով սեփական հարկի տակ պարտվեցին համապա-տասխանաբար "Ֆուլհեմին" ու "Բելքփուլին": "Մանչեսթեր Սիթին", շնորհիվ իր իտալացի ծագող աստղ Մարիո Բալոտելլիի իրականացրած հեթ-տրիկի ու պաշտպան Լեսքոթի գեղեցիկ հարվածի, 4:0 խոշոր հաշվով հաղթեց "Ասթոն Վիլլային" ու այժմ գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում` հավասար միավորներ ունենալով առաջատարի` իր համաքաղաքացիների հետ, որոնք հանդիպման վերջին վայրկյանին ձեռքից բաց թողեցին շատ կարևոր հաղթանակ "Բիրմինհեմի" հետ մրցավեճում` 1-1: Լոնդոնյան "Տոտենհեմը", 2-0 հաշվով հաղթելով "Նյուքասլին", բարձրացավ 4-րդ հորիզոնական` շրջանցելով "Չելսիին": 20-րդ տուրի վերջին խաղում խաղաղ դաշն կնքեցին "Վեստ Հեմն" ու "Էվերտոնը"` 1-1:
|
|